Ինչու՞ է ինձ անհրաժեշտ ունենալ հավելված
Հաճախ բավարար չէ ունենալ ստատիկ կայք, որն ավելի շատ գործում է առաջադեմ այցեքարտի պես:
Երբ գործը հասնում է դինամիկ բովանդակությանը և Ձեր հաճախորդների, անձնակազմի կամ գործընկերների հետ փոխգործակցությանը, Ձեզ հարկավոր է ավելին:
Օրինակ, երբ պետք է, որպեսզի օգտատերը մուտքագրի որոշ տվյալներ, որոնք վերամշակվեն և ապա ձևավորվի պատասխան, տվյալ ժամանակ գործվում են հենց վեբ-հավելվածը:
Կարող եք ավտոմատացնել շատ բաներ, որոնք նախկինում կատարվում էին ձեռքով՝ ձեր կամ ձեր աշխատակազմի կողմից ՝ խնայելով ժամանակը և գումարը:
Ի՞նչ ենք մենք օգտագործում հավելված մշակելու համար
Մենք կոդավորում ենք Python ծրագրավորման ամենահզոր և հուսալի լեզուներից մեկով՝ որպեսզի մշակված հավելվածը ոչ միայն համապատասխանի, այլև գերազանցի Ձեր ակնկալիքները:
Front-End-ի մշակումը հիմնված է HTML, CSS և JS համադրության վրա՝ օգտագործողի համար հարմարավետ արտադեմ և անթերի օգտվողի փորձ (UI / UX դիզայն) ապահովելու համար:
Մենք առաջարկում ենք բովանդակության կառավարման համակարգ՝ CMS, որը անհատապես մշակված է յուրաքանչյուր կայքի համար, որպեսզի մեր հաճախորդները հնարավորություն ունենան ղեկավարելու կայքի բովանդակությունը՝ առանց ծրագրավորման որևէ հմտություն ունենալու:
The Only Group-ը կուղեկցի Ձեզ՝ վեբ հավելվածի հիմնական նպատակներն ու առանձնահատկությունները պարզելուց մինչև վերջիններիս մշակումը և իրականացումը՝ ստեղծելով համապատասխան գրագետ ենթակառուցվածք՝ հետագա զարգացման համար: