Ինչու՞ է ինձ անհրաժեշտ դոմենի անվանում
Դոմենի անվանումը եզակի անուն է, որը կապում է Ձեր հաճախորդներին և գործընկերներին Ձեր կայքի կամ հավելվածի հետ, որոնք հասանելի են առցանց:
Օրինակ` the-only-group.com-ը մեր գրանցված դոմենի անվանումնն է, եթե պարզապես մուտքագրել այն Ձեր զննարկչի մեջ` Դուք կհայտնվեք մեր կայքում:
Մենք հոգ կտանենք Ձեր դոմենի գրանցման և կարգավորումների մասին:
Ինչու՞ է ինձ անհրաժեշտ վեբ-հոսթինգ
Վեբ-հոսթինգը այնպիսի մի տեղ է, որտեղ պահվում են Ձեր կայքերի կամ հավելվածների բոլոր ֆայլերը, դա վիրտուալ միջավայր է, որն անհրաժեշտ ենթակառուցվածք ունի՝ իր գործառույթն ապահովելու համար:
Վեբ-հոսթինգը ապահովում է Ձեր պահպանված բոլոր տվյալների հասանելիությունը համացանցի միջոցով:
Մենք Ձեզ կառաջարկենք վեբ-հոսթինգ, որն ամենանպատակահարմարն է օգտագործել Ձեր հատուկ նախագծի համար, ինչպես նաև մենք հոգ կտանենք կարգավորումների և սպասարկման մասին: