Ի՞նչ է էլեկտրոնային առևտուրը
The Only Group-ի էլեկտրոնային առևտրի լուծումները հնարավորություն կտան սկսելու Ձեր արտադրանքի և ծառայությունների վաճառքն համացանցի միջովոց՝ առցանց:
Դա կարող էր լինել բոլորովին նոր առցանց խանութի մեկնարկ կամ Ձեր ֆիզիկական խանութի լրացում: Երկու դեպքերում էլ Դուք օգտվելու եք էլեկտրոնային առևտրից:
Առցանց խանութները գործում են շուրջօրյա և առանց հանգստյան օրերի և հասանելի են դարձնում Ձեր արտադրանքը և ծառայությունները աշխարհով մեկ:
Մեր էլեկտրոնային առևտրի լուծումները թույլ են տալիս Ձեզ ուղղակիորեն ներգրավվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առցանց սպառողների հետ:
Ի՞նչ ենք մենք օգտագործում առցանց խանութ ստեղծելու համար
Էլեկտրոնային առևտրի լուծումների համար մենք Back-End-ի մշակման ժամանակ օգտագործում ենք Python ծրագրավորման լեզուն, որն աննկարագրելի հուսալի է և երաշխավորում է արագ անթերի արտադրողականություն:
Ինչպե՞ս եմ ղեկավարելու իմ առցանց խանութը
Մեր բովանդակության կառավարման համակարգը (CMS) գործում է որպես Ձեր առցանց խանութի վերահսկողության կետ. այն շատ հեշտ է կիրառման համար և բացարձակապես չի պահանջում տեխնիկական կամ ծրագրավորման փորձ:
Դուք կկարողանաք ավելացնել, հեռացնել կամ խմբագրել Ձեր արտադրանքը և ծառայությունները մկնիկի ընդամենը մի քանի կտտոցով:
Ավելին՝ Դուք հաճելիորեն կզարմանաք, թե որքան մեծ են պահեստների կառավարման և ֆինանսական հաշվետվությունների մեր մոդուլների հնարավորությունները Ձեր հաշվապահության և փաստաթղթաշրջանառության գործընթացները պարզեցնելու համար: