Ի՞նչ է բովանդակության կառավարման համակարգը (CMS)
Կայքի կամ հավելվածի մշակվելուց և հաճախորդին հանձնելուց հետո հաճախ անհրաժեշտություն է առաջանում որոշ տեղեկություններ ավելացնելու կամ հեռացնելու, նորություններ կամ նկարներ տեղադրելու և այլն...
Ոչ վաղ անցյալում այս աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ էր վարձել ծրագրավորող, ինչը պահանջում էր լրացուցիչ ժամանակ և ծախս:
Մեր օրերում, բարեբախտաբար, մենք ունենք բովանդակության կառավարման համակարգեր (CMS), որոնք թույլ են տալիս ինքնուրույն կատարել այդ բոլոր փոփոխությունները` առանց ծրագրավորման որևէ հմտություն ունենալու:
Մեր բոլոր հարթակների համար մենք նախագծում ենք անհատական բովանդակության կառավարման համակարգ (CMS), ինչը մեր հաճախորդներին երջանկացնում և զգացողություն է փոխանցում, որ կայքի վերահսկողության ղեկը իրենց ձեռքերում է: